Մեր մասին
Բարի գալուստ «Սթոունհենջ» հյուրանոց, որը տեղակայված է Ծաղկաձորի հայտնի ճոպանուղու ու Թեղենիս լեռան լանջերով ձգվող լեռնադահուկային սահուղիներից ոչ հեռու։
«Սթոունհենջը» համատեղում է նրբագեղությունն ու ժամանակակից ոճը՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ հյուրերի համար առողջարանային քաղաք Ծաղկաձորում: Մեր հյուրերը կարող են հանգստանալ ինչպես Stone Bar-ում, այնպես էլ բացօթյա սրճարանում՝ վայելելով զովացուցիչ ըմպելիքներ՝ բնության հիասքանչ տեսարանների ֆոնին:
Մեր փորձառու թիմի շնորհիվ ձեր գործնական հանդիպումներն ու տարատեսակ միջոցառումները կդառնան ամենատպավորիչը ձեր հյուրերի համար: Մեր ռեստորանն ու կոնֆերանսների դահլիճը հանդիսավորություն կհաղորդեն Ձեր հանդիպումներին ու հավաքույթներին, իսկ մենք անթերի սպասարկում կապահովենք ձեր միջոցառումների համար:
Այցելեք մեր ոճային պատշգամբը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Մաքրավանք: Հանգստացեք և վայելեք մեր խոհարարների պատրաստած համեղ խորտիկները, զովացուցիչ ըմպելիքներն ու հեղինակային կոկտեյլները:
Յուրաքանչյուր այցելություն կերտում է մի յուրօրինակ պատմություն, մի նոր հիշողություն: Վայելեք «Սթոունհենջի» բերկրանքը՝ վեհաշուք լեռների գրկում:
Հարգանքով՝
Ջիվան Մկրտչյան
Տնօրեն
Ավելին«Սթոունհենջը» համատեղում է նրբագեղությունն ու ժամանակակից ոճը՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ հյուրերի համար առողջարանային քաղաք Ծաղկաձորում: Մեր հյուրերը կարող են հանգստանալ ինչպես Stone Bar-ում, այնպես էլ բացօթյա սրճարանում՝ վայելելով զովացուցիչ ըմպելիքներ՝ բնության հիասքանչ տեսարանների ֆոնին: