Ռեստորան
Հրավիրում ենք ճաշակելու «Սթոունհենջ» ռեստորանի հիասքանչ միջավայրում մատուցվող նրբահամ ուտեստները:
Հատակից մինչև առաստաղ հսկայական վիտրաժներով և ջահերով զարդարված, որտեղից տեսանելի են մի կողմից Ծաղկունյաց լեռներն, իսկ մյուս կողմից Հրազդան քաղաքն ու Մաքրավանքը, նրբագեղ «Սթոունհենջ» ռեստորանը համարվում է Ծաղկաձորի ամենագեղեցիկ ռեստորաններից մեկը: Նախաճաշի, ճաշի և ընթրիքի, հոյակապ ուտեստների ստեղծման պատասխանատուն մեր շեֆ-խոհարարն ու նրա թիմն են, ովքեր ռեստորանի ճաշացանկում ընդգրկված ուտեստների համար մշտապես ապահովում են անհրաժեշտ սեզոնային տեղական մթերքները երկրի ողջ տարածքից: Ուրբաթ և շաբաթ երեկոներին, ինչպես նաև տոնական օրերին կազմակերպվում են կենդանի կատարմամբ միջոցառումներ:
Լաունջ բար և սրճարան
Սթոուն բարը, համարվելով որպես կենտրոնական կետ, համալրված է պրեմիում սպիրտային խմիչքների, գինիների և հեղինակային կոկտեյլների լայն տեսականիով: Այստեղից բացվում է հիասքանչ համայնապատկեր դեպի շրջակա լանդշաֆտը: Հատակից մինչև առաստաղ մեծ պատուհանները պարուրում են ամբողջ բարը, ինչը թույլ է տալիս բնական լույսին ներթափանցել և ապահովել անարգել տեսարան դեպի մայրամուտ և աստղային երկինք: Ինտերիերը նրբագեղ ձևավորված է նստատեղերի հետաքրքիր դասավորությամբ:
Յուրահատուկ միջավայրի լուսավորությունը ստեղծում է հարմարավետ և գրավիչ մթնոլորտ, մինչդեռ 48 հայելիներից հյուսված առաստաղը նրբագեղություն է հաղորդում:
Դրսում լաունջ-բարից տարածվում են պատշգամբը և բացօթյա սրճարանը, որոնք հիանալի վայր են հյուրերի համար հանգստանալու և սրճարանը շրջապատող բլուրների հիասքանչ տեսարանները դիտելու համար: Կենդանի երաժշտությունը կամ DJ-ը ուրախ տրամադրություն են ստեղծում՝ գույներ հաղորդելով աշխույժ, բայց միևնույն ժամանակ հանգիստ մթնոլորտին: Ընդհանուր տպավորությունը հարմարավետության և անմոռանալի գեղեցկության համադրություն է։