Կանոններն ու պայմանները

  • Կանոններն ու պայմանները

    Բարի գալուստ Ծաղկաձորի «Սթոունհենջ» հյուրանոցային համալիր (այսուհետ՝ Հյուրանոց):
    Սույն կանոններն ու պայմանները, այսուհետ՝ Կանոններ, սահմանում են Հյուրանոցում կացության կանոններն ու պայմանները, որոնք պարտադիր են Հյուրանոցի բոլոր հյուրերի համար:


    1. ԱՄՐԱԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ


    1.1. Սենյակները կարելի է ամրագրել հետևյալ եղանակներով.
    - Հյուրանոցի ընդունարան մոտենալով,
    - Հյուրանոցի կայքէջի միջոցով,
    - Հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
    - Booking.com, Tripadvisor.com, Expedia.com Ostrovok.ru besthotels.es, Biglemon.am
    կայքէջերի միջոցով:


    1.2. Ամրագրումից հետո Դուք կստանաք Ձեր ամրագրումը հաստատող ծանուցում Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեով:
    1.3. Մինչև 3 սենյակ ամրագրում կատարելու դեպքում հյուրի ժամանումից 48 ժամ առաջ որպես կանխավճար
    գանձվում է կացության 1-ին գիշերվա արժեքը 1 , իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո՝ մուտքի
    ժամանակ։ Եթե ամրագրումը կատարվում է ժամանելուց առաջ 48 ժամվա ընթացքում, ապա կանխավճարը
    գանձվում է ամրագրման պահին:
    1.4. 4 սենյակ և ավելի (գիշերների քանակը չի գերազանցում 3-ը) ամրագրում կատարելու դեպքում հյուրի
    ժամանումից 30 օր առաջ որպես կանխավճար գանձվում է պատվիրված սենյակների 1 գիշերվա արժեքը, իսկ
    գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո՝ մուտքի ժամանակ։ Եթե ամրագրումը կատարվում է ժամանելուց առաջ 30 օրվա ընթացքում, ապա կանխավճարը գանձվում է ամրագրման պահին:
    1.5. 4 սենյակ և ավելի (գիշերների քանակը՝ 4 և ավելի) ամրագրում կատարելու դեպքում հյուրի ժամանումից 30 օր առաջ որպես կանխավճար գանձվում է պատվիրված սենյակների ընդհանուր արժեքի 40% -ը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո՝ մուտքի ժամանակ։ Եթե ամրագրումը կատարվում է ժամանելուց առաջ 30 օրվա ընթացքում, ապա կանխավճարը գանձվում է ամրագրման պահին:
    1.6. Հյուրն իրավունք ունի ամրագրման պահին վճարել կացության ողջ տևողության արժեքը: Այդ դեպքում հյուրի կողմից ցանկացած պահի ամրագրման չեղարկման ժամանակ վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
    1.7. Հյուրանոցի ընդունարանում անձամբ ամրագրում կատարելու դեպքում Հյուրանոցն իրավունք ունի սառեցնել հյուրի քարտի վրա առկա դրամական միջոցներից ամրագրված գիշերների արժեքը:
    1 Կանոններում հիշատակվող «գիշերվա արժեք» արտահայտությունը չի ներառում նախաճաշի արժեքը: Բոլոր այն դեպքերում, երբ հյուրի կողմից կատարվում է ամրագրում՝ ներառելով նախաճաշ, Կանոններում հիշատակվող «գիշերվա արժեք» արտահայտությունը հասկանալ 1 գիշերվա արժեքը, որը ներառում է նախաճաշի արժեքը ևս:


    1.8. Եթե հյուրը ցանկանում է մինի բարի ծառայություն, ապա Հյուրանոցն իրավունք ունի սառեցնել հյուրի քարտի վրա առկա դրամական միջոցներից մինի բարի ծառայության արժեքը:
    1.9. Անհրաժեշտության դեպքում Հյուրանոցը գանձում է հյուրի կողմից վճարման ենթակա գումարը սառեցված
    միջոցներից, նման անհրաժեշտության բացակայության դեպքում սառեցված գումարները ապասառեցվում են:


    2. ԱՄՐԱԳՐՄԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ


    2.1. Մինչև 3 սենյակ ամրագրում կատարված լինելու դեպքում ամրագրումը կարող է առանց տուգանքի չեղարկվել
    կամ փոփոխման ենթարկվել հյուրի ժամանումից 48 ժամ առաջ, որից հետո որպես տուգանք պահվում է
    գիշերակացի առաջին գիշերվա արժեքը։
    2.2. 4 սենյակ և ավելի (գիշերների քանակը չի գերազանցում 3-ը)ամրագրում կատարված լինելու դեպքում
    ամրագրումը կարող է առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրերի ժամանումից 30 օր
    առաջ։ Ամրագրումն ավելի ուշ չեղարկելու դեպքում գանձվում է տուգանք ամրագրված սենյակների ընդհանուր
    արժեքի 40%-ի չափով:
    2.3. 4 սենյակ և ավելի (գիշերների քանակը՝ 4 և ավելի) ամրագրում կատարված լինելու դեպքում ամրագրումը կարող
    է առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրերի ժամանումից 30 օր առաջ։ Ամրագրումն
    ավելի ուշ չեղարկելու դեպքում գանձվում է տուգանք ամրագրված սենյակների 1 գիշերվա արժեքի չափով:
    2.4. Ամրագրման պահին կացության ողջ տևողության արժեքը վճարված լինելու դեպքում հյուրի կողմից ցանկացած
    պահի ամրագրման չեղարկման ժամանակ նախապես վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
    2.5. Անվավեր վճարային քարտերի դեպքում Հյուրանոցն իրավունք ունի պահանջել նոր գործող վճարային քարտ և
    չեղարկել ամրագրումը, եթե հարցումից 24 ժամ անց չտրամադրվեն նոր գործող տվյալներ:


    3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


    3.1. Հյուրի անձը հաստատվում է ըստ ներկայացված փաստաթղթի, այն է՝ անձնագիր կամ նույնականացման քարտ:
    3.2. Հյուրից գանձվում է գումար գիշերվա համար:
    3.3. Վճարումները կատարվում են ժամանելիս կանխիկ՝ բացառապես ՀՀ դրամով կամ վճարային քարտով (Visa, Master Card, Maesrto, Arca, American Express): Հնարավոր է նաև բանկային փոխանցում:
    3.4. Մուտքի ժամը ժամանման օրվա 14:00-ն է, ելքի ժամը՝ մեկնելու օրվա 12:00-ն:
    3.5. Հյուրը պետք է ժամանի Հյուրանոց մինչև վճարված գիշերվա ավարտից հետո 12:00-ն, հակառակ դեպքում
    ամրագրումը համարվում է չեղարկված, եթե Հյուրի հետ հնարավոր չի լինում կապ հաստատել:
    3.6. Սահմանված ժամից ավելի շուտ մուտք հնարավոր է սենյակի հասանելիության դեպքում. մինչև 07:00 մուտք լինելու դեպքում կգանձվի տվյալ պահին գործող սակագնով սահմանված մեկ գիշերվա արժեքը, իսկ 07:00-ից հետո՝ տվյալ պահին գործող սակագնով սահմանված մեկ գիշերվա արժեքի 50%-ը և նախաճաշի արժեքը, եթե հյուրը ցանկանում է նախաճաշել:
    3.7. Սահմանված ժամից ուշ ելք հնարավոր է սենյակի հասանելիության և Հյունարոցի հետ նախնական
    պայմանավորվածության դեպքում, եթե հյուրը նախապես՝ մինչև 12:00-ն, զգուշացրել է. մինչև 19:00-ն ելք
    լինելու դեպքում կգանձվի տվյալ պահին գործող սակագնով սահմանված մեկ գիշերվա արժեքի 50%-ը, իսկ
    19:00-ից հետո՝ տվյալ պահին գործող սակագնով սահմանված մեկ գիշերվա արժեքը:


    3.8. Եթե հյուրը ցանկանում է երկարաձգել Հյուրանոցում մնալու ժամկետը ամրագրման ժամանակ նշված ամսաթվից հետո, պետք է տեղեկացնի այդ մասին ընդունարանի աշխատողին սկզբնական մեկնման ամսաթվին՝ մինչև ժամը 10:00-ն: Առանց ամրագրման կեցության երկարաձգումը կախված է սենյակների առկայությունից:
    3.9. Վաղ ժամանելու դեպքում հյուրերը կարող են թողնել ուղեբեռն ընդունարանում, եթե չկան այլ
    պայմանավորվածություններ Հյուրանոցի հետ:
    3.10. Սենյակի հեռախոսից օգտվելու դեպքում հեռախոսազանգի վճարը կգանձվի կացության վճարի հետ միասին:
    3.11. Սենյակները նախատեսված են առավելագույնը 2 հյուրի համար, 0-5 տարեկան երեխաները Հյուրանոցում մնում են ծնողների հետ նույն սենյակում առանց վճարի, 5 տարեկանից բարձր երեխաները կամ 3-րդ հյուրը կարող է մնալ սենյակում սահմանված վճարի դիմաց:


    4. ՀՅՈՒՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


    4.1. Հյուրը պարտավոր է.
    4.1.1. Հյուրանոցի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել ժամանակին և սահմանված
    չափով,
    4.1.2. չվնասել սենյակներում առկա կահույքը և սարքավորումները, խնայողաբար վերաբերվել իրեն
    ժամանակավոր օգտագործման հանձնված գույքի և տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում
    փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը,
    4.1.3. չաղմկել և չխանգարել մյուս հյուրերի (բնակիչների) անդորրը, համոզվել, որ իրենց վարքագիծը չի
    անհանգստացնում մյուս հյուրերին,
    4.1.4. պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները,
    4.1.5. սենյակից դուրս գալիս փակել ջրի ծորակը, փակել պատուհանները, անջատել սարքավորումները,
    սեղանին ու պահարանների վրա չթողնել գումար, զարդեր և թանկարժեք իրեր,
    4.1.6. մշտապես փակ պահել սենյակի դուռը,
    4.1.7. սենյակում լրացուցիչ հյուրեր ունենալիս (գիշերակացից, նախաճաշից կամ ընթրիքից օգտվելու
    դեպքում) համաձայնեցնել Հյունարոցի հետ,
    4.1.8. ցանկացած տեսակի վնաս պատճառելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել ընդունարանի
    աշխատողին,
    4.1.9. զիջել իր սենյակը երրորդ անձի Հյուրանոցի համաձայնությամբ:
    4.2. Խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է.
    4.2.1. ծխել (ծխախոտ, այդ թվում՝ էլեկտրոնային, սիգար, նարգիլե և այլն) Հյուրանոցի տարածքում, այդ
    թվում՝ սենյակում, սույն պահանջը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք 50.000 (հիսուն հազար)
    ՀՀ դրամի չափով,
    4.2.2. սենյակներում տեղաշարժել իրերը կամ տեղափոխել այլ վայր, սույն պահանջը խախտելու դեպքում
    կարող է կիրառվել տուգանք 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով,
    4.2.3. առանց անհրաժեշտության ձեռք տալ կրակմարիչներին,
    4.2.4. հրավիրել սենյակ երրորդ անձանց՝ սենյակի հարմարություններից և հնարավորություններից
    օգտվելու նպատակով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օտար երրորդ անձը մինչև սենյակ
    մտնելը պետք է գրանցվի ընդունարանում:


    4.2.5. Հյուրանոցի արտաքին տեսքը պատշաճ պահպանելու նկատառումներից ելնելով՝ կախել որևէ իր
    Հյուրանոցի սենյակի պատուհաններից կամ պատշգամբի ճաղավանդակներից,
    4.2.6. այլ առարկաների տեղադրումը Հյուրանոցի սենյակներում կամ շենքի վրա,
    4.2.7. միջանցքներում կամ սենյակներում շահումով խաղեր խաղալը, կազմակերպելը կամ ցանկացած այլ
    վարքագիծ դրսևորելը, որը հակասում է հասարակական բարքերին,
    4.2.8. սենյակը կամ նախասրահն օգտագործել որպես գրասենյակ,
    4.2.9. Հյունարոցի տարածք բերել անօրինական իրեր, էքզոտիկ բույսեր կամ կենդանիներ,
    4.2.10. Հյուրանոցի տարածքում պահել, իրացնել, պատրաստել կամ օգտագործել թմրամիջոցներ և/կամ
    հոգեմետ նյութեր,
    4.2.11. նախաճաշին և ընթրիքին մատուցված սնունդը բարձրացնել սենյակ,
    4.2.12. սենյակում պահել դյուրավառ նյութեր և զենք,
    4.2.13. օգտագործել ինքնաշեն էլեկտրական տաքացման սարքավորումներ:


    5. ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


    5.1. Հյուրանոցն իրավունք ունի.
    5.1.1. Հյուրանոցում անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովելու նպատակով թույլ չտալ հյուրին
    օգտվել Հյուրանոցի ծառայություններից կամ պահանջել արդեն իսկ ծառայություններից օգտվող հյուրից
    հեռանալ Հյուրանոցից՝ վաղաժամ դադարեցնելով ծառայությունների մատուցումը առանց գումարի
    վերադարձի կամ փոխհատուցման, Կանոններով սահմանված որևէ պահանջ չկատարելու, խախտելու,
    անօրինական կամ վիրավորական վարքագիծ դրսևորելու համար,
    5.1.2. որևէ պատճառով սենյակը կացության համար ոչ պիտանի դառնալու դեպքում փոխարինել այն
    համարժեք պայմաններ ունեցող սենյակով կամ հյուրին վերադարձնել փաստացի չբնակեցված օրերի համար
    ստացված կանխավճարը, բացառությամբ անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքերի:


    5.2. Հյուրանոցը պարտավոր է.
    5.2.1. պատշաճ որակով և սահմանված ժամկետներում մատուցել ծառայությունը,
    5.2.2. չհրապարակել հյուրի մասին որևէ անձնական տեղեկություն առանց նրա գրավոր
    համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
    5.2.3. սենյակը հանձնել հյուրին գույքով ապահովված, մաքուր և բարեկարգ վիճակում,
    5.2.4. հյուրի կացության ընթացքում մուտք չգործել սենյակ, չանհանգստացնել և չխանգարել
    հյուր(եր)ին, բացառությամբ եթե առկա է մյուս հյուրերի կողմից բողոք կամ նման մուտքը պայմանավորված
    է մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի չեզոքացմամբ, կամ անհրաժեշտ է սենյակի
    մաքրության կամ անվտանգության պահպանման համար։


    6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ


    6.1. Հյուրերը պատասխանատվություն են կրում իրենց ժամանակավոր օգտագործման հանձնված գույքի և տեխնիկայի համար և վնասելու կամ կորցնելու դեպքում պարտավորվում են փոխհատուցել դրա արժեքը կամ հոգալ վերանորոգման ծախսերը:


    6.2. Հյուրերը պատասխանատվություն են կրում սպիտակեղենի կամ սրբիչների վրա չլվացվող լաքաների,
    պատռվածքների կամ մաշվածքների, ինչպես նաև կորստի համար:
    6.3. Հյուրերը պատասխանատվություն են կրում իրենց հանձնված սենյակի բանալիների համար:
    6.4. Կանոններով սահմանված ցանկացած տեսակի պատասխանատվություն առաջանալու դեպքում Հյուրը
    պարտավորվում է Հյուրանոցի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում վճարել տուգանք և/կամ իր հաշվին
    վերացնել բոլոր թերությունները, ինչպես նաև հատուցել Հյուրանոցի կրած վնասներն ամբողջ ծավալով:
    6.5. Կանոններով սահմանված ցանկացած տեսակի պատասխանատվություն առաջանալու դեպքում
    պատասխանատվության միջոցի կիրառումը հանդիսանում է Հյուրանոցի իրավունքը:
    6.6. Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում Հյուրի սենյակից, պահարանից կամ Հյուրանոցի որևէ այլ մասից ցանկացած պատճառով, այդ թվում՝ գողության, որևէ թանկարժեք իրի, զարդերի, գումարի և այլ նյութական արժեքների կորստի կամ վնասի համար:
    6.7. Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում տրանսպորտային միջոցի անվտանգության համար, որը կայանվել է Հյուրանոցի տարածքում։
    6.8. Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են
    պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության
    հետևանքով (այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական կամ
    արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական կամ քաղաքացիական հուզումները, գործադուլները,
    հաղորդակցության միջոցների ծառայության դադարեցումը, ահաբեկչական գործողությունները, պետական
    մարմինների ակտերը, համաճարակային իրավիճակները և այլն), որոնք անհնարին են դարձնում
    պարտավորությունների կատարումը։ Նման իրավիճակներում հայտնված Կողմը մյուս Կողմին հնարավորինս շուտ պետք է տեղեկացնի անհաղթահարելի ուժի առկայության մասին:
    6.9. Տուգանքի վճարումն արգելք չէ Հյուրանոցի կողմից ծառայությունների մատուցման դադարեցման համար: Ինչպես նաև Հյուրանոցի կողմից ծառայությունների մատուցման դադարեցումը հյուրին չի ազատում տուգանքի վճարման պարտավորության կատարումից:
    6.10. Հյուրի թողած իրերը, ըստ հյուրի ցանկության, փոստով կուղարկվեն հյուրի հաշվին հյուրի նշած
    ցանկացած հասցեով: Հատուկ կարգադրությունների բացակայության դեպքում Հյուրանոցը կպահի նման իրերը 30 օր, այնուհետև դրանք կնվիրաբերի երրորդ անձանց բարեգործական նպատակներով:


    7. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


    7.1. Հյուրանոցում հյուրի հետ միասին կարող են մնալ ընտանի կենդանիներ` մինչև 6 կգ քաշով դեկորատիվ
    ցեղատեսակների կատուներ կամ շներ, ինչպես նաև ծառայողական շներ և շներ-ուղեկցորդներ (այսուհետ ՝
    Կենդանիներ)։
    7.2. Հյուրը պետք է նախապես ամրագրումից առաջ տեղեկացնի Հյուրանոցի վարչակազմին ընտանի Կենդանու հետ
    ապրելու իր մտադրության մասին՝ տեղեկություններ տրամադրելով Կենդանու ցեղատեսակի, տարիքի, չափի,
    քաշի և այլ հատուկ առանձնահատկությունների վերաբերյալ:
    7.3. Կենդանիների հետ կացությունը թույլատրվում է անասնաբուժական համապատասխան անձնագրի առկայության դեպքում, որը պարունակում է տվյալներ կենդանիների և նրա սեփականատիրոջ մասին, ինչպես նաև անհրաժեշտ պատվաստումների մասին տեղեկություններ, ընդ որում՝ կատաղության դեմ պատվաստումները պետք է կատարված լինեն ոչ պակաս, քան 30 օր և ոչ ավելի, քան 12 ամիս առաջ:


    7.4. Կենդանու հետ միասին կացության դեպքում սահմանվում է առանձին վճար Կենդանու համար՝ ըստ այդ պահին գործող գնացուցակի:
    7.5. Հյուրը պարտավոր է Կենդանու համար ունենալ հատուկ կոնտեյներ (վանդակ), կերակրման սպասք, բնական կարիքները հոգալու համար հատուկ սկուտեղ:
    7.6. Հյուրը պարտավոր է Կենդանիներին Հյուրանոցի տարածքում տեղափոխել կոնտեյների մեջ կամ շնաթոկով:
    7.7. Կենդանուն սենյակում թույլատրվում է պահել կոնտեյների մեջ: Խստիվ արգելվում է Կենդանուն թողնել
    սենյակում առանց հսկողության:
    7.8. Արգելվում է կերակրել և ջուր տալ Կենդանուն Հյուրանոցին պատկանող սպասքից:
    7.9. Արգելվում է Կենդանուն լվանալ կամ լողացնել Հյուրանոցի լոգախցիկում կամ լոգարանում, օգտագործել
    սրբիչները կամ անկողնային պարագաները:
    7.10. Հյուրը պատասխանատվություն է կրում Կենդանու կողմից Հյուրանոցին կամ երրորդ անձին հասցված
    ցանկացած տեսակի վնասի համար և հյուրը պարտավորվում է հատուցել Հյուրանոցին կամ երրորդ անձին
    պատճառված վնասն ամբողջ ծավալով, այդ թվում՝ առողջությանը պատճառված վնասը:
    7.11. Հյուրանոցն իրավունք է վերապահում իրեն ցանկացած պահի պահանջել արդեն իսկ ծառայություններից
    օգտվող հյուրից հեռանալ Հյուրանոցից՝ վաղաժամ դադարեցնելով ծառայությունների մատուցումը առանց գումարի վերադարձի կամ փոխհատուցման, եթե հյուրի Կենդանին դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, աղմկում է կամ խաթարում է մյուս հյուրերի անդորրը:


    8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


    8.1. Կանոններն ուժի մեջ են մտնում հաստատման պահից:
    8.2. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու
    դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
    8.3. Կանոնների առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:
    8.4. Կանոնների դրույթները մեկնաբանելիս Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսիք պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է Կանոնների մյուս պայմանների և Կանոնների ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
    8.5. Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն Կանոններով, կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
    8.6. Կանոնները կարող են վերախմբագրվել ժամանակ առ ժամանակ Հյուրանոցի կողմից միակողմանի և իր
    հայեցողությամբ: Կանոնների վերախմբագրված տարբերակն անհապաղ կտեղադրվի Հյուրանոցի կայքէջում:
    8.7. Կանոնները կազմված են հայերեն: