Բացված 2024 թվականի հունիսին՝ Սթունհենջ Ծաղկաձորը հայտնի է իր կանաչապատ մարգագետիններով, ալպիական օդով, գրավիչ տեսարաններով և հետմիջօրյա թեյի լեգենդար ավանդույթով: Այստեղ ձեզ ողջունում են սոճիների թարմացնող բույրը և լեռնային քամիների մեղմ շշուկը:
Հյուրանոցի յուրաքանչյուր սենյակը յուրօրինակ անկյուն է, որը ներառում է հարմարավետ անկողնային պարագաներ, ժամանակակից լուծումներ և նրբաճաշակություն, որոնք նախատեսված են ձեր հանգիստը անմոռանալի դարձնելու համար: Յուրաքանչյուր սենյակ հագեցած է հարթէկրան հեռուստացույցով և սուրճի/թեյի պատրաստման հարմարանքներով: Լոգասենյակը հագեցած է անձրևային ցնցուղով: Անվճար Wi-Fi-ը հասանելի է ողջ կացության ընթացքում:
M4 գլխավոր մայրուղին մեքենայով ընդամենը 15 րոպե հեռավորության վրա է, մինչդեռ Ծաղկաձորի հայտնի ճոպանուղի կարելի է հասնել 10 րոպեում՝ մեքենայով: Մաքրավանքը՝ Աշոտ Երկաթ թագավորի ապաստանը, հյուրանոցից ոտքով կարելի է հասնել 3 րոպեում։
Գործում է 24-ժամյա ընդունարան։ Սթոունհենջ ռեստորանը մատուցում է նրբահամ ուտեստներ, որոնք պարունակում են ընտրյալ բաղադրիչներ ամբողջ Հայաստանից: Stone Bar-ն առաջարկում է յուրորինակ կոկտեյլներ և խորտիկներ:
Վայելեք Ձեր զբոսանքը հյուրանոցի փարթամ կանաչ մարգագետիններում, որտեղ խնամված այգիներն ու կանաչապատ ուղիները նպաստում են լիցքաթափմանը և վերամիավորմանը բնության հետ:
Սթոունհենջ հյուրանոցում յուրաքանչյուր պահ հնարավորություն է կտրվելու առօրյա հոգսերից, և ձեռք բերելու անմոռանալի հանգստի փորձ Ծաղկունյաց լեռների գրկում։
Ծաղկաձոր առողջարանային քաղաքը գտնվում է Ծաղկունյաց լեռնաշխարհի գեղատեսիլ լեռներով շրջապատված բնության գրկում։ Լեռնային այս հանգրվանը բնության գույների ու մարդկային վարպետության կատարյալ ներդաշնակություն է, որ հավասարապես գրավիչ է տարվա բոլոր եղանակներին:
Ձմեռն իր ձյունածածկ բնապատկերներով կերպարանափոխում է Ծաղկաձորը։ Խլացնելով աշխարհի ձայները՝ ձյունե փարթամ սպիտակ ծածկոցը տարածվում է տանիքների ու սոճիների վրա՝ տանելով մեզ դեպի երանելի անդորրություն: Լեռնալանջերով սփռված լեռնադահուկային սահուղիները գայթակղիչ են հատկապես ակտիվ հանգստի սիրահարների համար, որոնք պատրաստ են նվաճելու նոր բարձունքներ։
Գարնանը կյանքն արթնանում է. դաշտային վառ ծաղիկները պատում են մարգագետինները՝ շրջապատի կանաչին ավելացնելով երփներանգ գույներ: Օդը լցվում է ծաղիկների քաղցր բույրով։ Քչքչան առվակներն արձագանքում են ձմռան քնից արթնացող բնության դայլայլին:
Ամառն իր հետ նոր զվարճանքներ է բերում Ծաղկաձոր: Արշավային արահետները հյուսվում են լեռների միջով՝ ամեն քայլափոխի բացելով հիասքանչ տեսարաններ: Արևի ջերմությունն ու լեռնային զով զեփյուռը նոր լիցք են հաղորդում քաղաքին։
Երբ աշունը ներկում է բնապատկերները դեղձանի ու սաթի երանգներով, Ծաղկաձորն էլ ավելի գեղեցիկ տեսք է ստանում: Լեռները պարուրվում են հրեղեն երանգների բոցերով, իսկ խարույկների բույրը միախառնվում է լեռնային թարմացնող օդին: Եղանակն, ասես, հրավիրում է հյուրերին դադար առնելու, շունչ քաշելու ու զմայլվելու շրջապատի հարափոփոխ գեղեցկությամբ:
Տարվա բոլոր եղանակներին Ծաղկաձորը բնական ու ձեռակերտ գեղեցկության ու նրբագեղության ներդաշնակության վկայությունն է: Հայաստանի այս առողջարանային քաղաքը ավանդույթի և բնության հոյակապ համադրություն է՝ մարդկային ձեռքի և բնության վրձնած հավերժական կտավ։
«Սթոունհենջ» համալիրից ոչ հեռու վեր է խոյանում Մաքրավանքը՝ որպես պատմական ժառանգության և հոյակերտ ճարտարապետության վկայություն։ Բլրի լանջին վեհաշուք կանգնած այս միջնադարյան վանական համալիրը ներկայանում է որպես լեռներում ծվարած սրբատեղի, ուր անթեղված են հույսի ու հավատի մշտադալար ակունքները:
Կառուցված լինելով 13-րդ դարում՝ Մաքրավանքը ծառայել է որպես հանգրվան Բագրատունյաց Աշոտ Բ Երկաթ թագավորի համար: «Մաքրավանք» անունն ինքնին իր մեջ խորհուրդ է պարունակում՝ ուղղորդելով զբոսաշրջիկներին դեպի երկնային էությամբ պարուրված սրբավայր: