Մեր մասին

Բարի գալուստ «Սթոունհենջ» հյուրանոց, որը տեղակայված է Ծաղկաձորի հայտնի ճոպանուղու ու Թեղենիս լեռան լանջերով ձգվող լեռնադահուկային սահուղիներից ոչ հեռու։ «Սթոունհենջը» համատեղում է նրբագեղությունն ու ժամանակակից ոճը՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ հյուրերի համար առողջարանային քաղաք Ծաղկաձորում: Մեր հյուրերը կարող են հանգստանալ ինչպես Stone Bar-ում, այնպես էլ բացօթյա սրճարանում՝ վայելելով զովացուցիչ ըմպելիքներ՝ բնության հիասքանչ տեսարանների ֆոնին: Մեր փորձառու թիմի շնորհիվ ձեր գործնական հանդիպումներն ու տարատեսակ միջոցառումները կդառնան ամենատպավորիչը ձեր հյուրերի համար: Մեր ռեստորանն ու կոնֆերանսների դահլիճը հանդիսավորություն կհաղորդեն Ձեր հանդիպումներին ու հավաքույթներին, իսկ մենք անթերի սպասարկում կապահովենք ձեր միջոցառումների համար: Այցելեք մեր ոճային պատշգամբը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Մաքրավանք: Հանգստացեք և վայելեք մեր խոհարարների պատրաստած համեղ խորտիկները, զովացուցիչ ըմպելիքներն ու հեղինակային կոկտեյլները: Յուրաքանչյուր այցելություն կերտում է մի յուրօրինակ պատմություն, մի նոր հիշողություն: Վայելեք «Սթոունհենջի» բերկրանքը՝ վեհաշուք լեռների գրկում: Հարգանքով՝ Ջիվան Մկրտչյան Տնօրեն

Կեցության պայմանները

Ժամանման ժամը 14:00


Մեկնման ժամը 12:00

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Չեղարկման պայմանները կախված են սակագնային պլանից:

Կանոններ և պայմաններ

Հիմնական կանոն: Ամրագրման չեղարկումը ժամանումից ավելի քան 24 ժամ առաջ տուգանք չի առաջացնում: Ժամանումից 24 ժամ առաջ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում ձեր բանկային քարտից կամ այլ երաշխավորված վճարման եղանակից կգանձվի սենյակի մեկ գիշերվա արժեքը: Ամրագրման առաջին գիշերվանից հետո նախքան ժամանումը չզանգելը կամ չներկայանալը կհանգեցնի ամրագրման մնացած մասի չեղարկմանը:


Անվերադարձ կանոն Չեղարկման կամ չժամանման դեպքում հյուրից կգանձվի ողջ կանխավճարը: